Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Պատրաստ է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի հիմնավորումը

Պատրաստ է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի հիմնավորումը
16.05.2025 | 19:30

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգետիկ համակարգերի միավորման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտի վերաբերյալ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ե. Գրաբչակի հայտարարությունը կարևոր փուլ է նշանավորում «Հյուսիս-Հարավ» տարանցիկ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման գործում:

Առաջին փուլում նախատեսվում է Ռուսաստանից Իրան մինչև 200 ՄՎտ էլեկտրաէներգիա փոխանցել՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգով:

Փաստորեն, խոսքը այլընտրանքային երթուղու մեկնարկի մասին է, որը ամրապնդում է Մոսկվա-Բաքու-Թեհրան գեոէներգետիկ առանցքը և կառուցում այն զուգահեռ, իսկ փաստացի՝ ի հակադրություն երկար քննարկվող, բայց այդպես էլ չիրականացված Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ ինտեգրման նախագծի։

Վերջինս սկզբնապես դիտարկվում որպես էր հայ-իրանական էներգետիկ գործընկերության ինստիտուցիոնալացման և Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան Սևծովյան տարածաշրջան արտահանելու հիմնական հնարավորություն։ Սակայն երկարաժամկետ ռազմավարության բացակայությունը, մասնատված լոգիստիկան, ինչպես նաև այս միջանցքի ենթակառուցվածքային բաղադրիչների քրոնիկ թերֆինանսավորումը աստիճանաբար հեռացնում են Հայաստանին ծավալվող էներգետիկ գործընթացներից։

Ռիսկը Հայաստանի մարգինալացումն է ձևավորվող տարածաշրջանային էներգետիկ ճարտարապետությունում։ Այն պայմաններում, երբ հարևան պետությունները հետևողականորեն ինստիտուցիոնալացնում են իրենց էներգետիկ շահերը, Երևանը կարող է կորցնել նույնիսկ այն սահմանափակ դերը, որն այսօր խաղում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններում։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ